ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Դեռ մնալու է, հետո կերևա

Դեռ մնալու է, հետո կերևա
24.01.2014 | 00:36

Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը գրեթե ուղղակիորեն հասկացրել է իշխանական իսթեբլիշմենթին, որ վարչապետի փոփոխություն, գոնե այս պահին, չի լինելու. Տիգրան Սարգսյանը դեռ մնալու է, հետո կերևա: Լուրն առանձնապես ծանր են տարել Հովիկ Աբրահամյանի շրջապատում, որովհետև վերջինիս ակնհայտ թուլացումը, Քոչարյանի ակնհայտ ակտիվացումը, Տիգրան Սարգսյանի «դեռ մնալը», կանգնեցրել են դիլեմայի առջև` ինչպես պահեն իրենց, ում հետ ոնց վարվեն: Վերջիններս նկատում են, որ կուսակցությունում «համառորեն» թուլանում են Արգամիչի դիրքերը. նա, որ համարվում էր անփոխարինելի նախընտրական շտաբի պետ, և ում ազդեցությունն անչափ մեծ էր թաղային և այլ հեղինակությունների վրա, ոչ միայն «փոխարինվեց», այլև, ըստ նույն աղբյուրների, «թաղազրկվեց»: Դրան հաջորդեցին Արարատի մարզում թուլացման «լրջագույն» գործընթացները: Այդ ամենն առ ոչինչ կլիներ նրա մերձավորների համար, եթե Սերժ Սարգսյանը շարունակեր իր հետ արձակուրդ տանել Հովիկ Աբրահամյանին, ուր Սերժ Ազատիչը շատ շատ հարցեր էր լուծում։ Սակայն վերջին շրջանում Սերժ Ազատիչը «համառորեն» նախընտրում է Արթուր Բաղդասարյանի ուղեկցությունը, ցավով արձանագրում են Արգամիչի մերձավորները. այն Արթուրի, որին 2012-ին, ԲՀԿ-ի հետ ձեռք ձեռքի տված, իրենք փորձում էին խեղդել խորհրդարանական ընտրություններում, որպեսզի վերջինս «չհամարձակվի մտնել պառլամենտ, բայց, արի տես, ինչ եղավ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ